
Պատգամավոր Գայանե Աբրահամյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Գայանե Աբրահամյանը մասնագիտությամբ լրագրող է, մինչ «Իմ քայլի» ցուցակով պատգամավոր ընտրվելը ղեկավարում էր «Հոդված 3» հասարակական կազմակերպությունը։
Մեկնաբանել