HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

20 րոպեանոց ընդմիջումն էլ չօգնեց նախագծի տապալմանը

Քիչ առաջ 68 կողմ ձայներով ընդունվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը: Մինչ քվեարկությունը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը 20 րոպեանոց ընդմիջում է խնդրել:

Պարզվեց, որ ընդդիմության «ժամանակ» երկարացնելը չփոխեց կոալիցիոն պատգամավորների կարծիքը նախագծի վերաբերյալ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նիստերի դահլիճում հայտարարել է, որ հանրության կարծիքը հաշվի չառնելով օրենք ընդունելու մեթոդն անընդունելի է:

Պատգամավորը տեղեկացրեց, որ  «Ժառանգությունը» չի մասնակցել քվեարկությանը: Նույն կերպ է վարվել նաեւ ՀՅԴ խմբակցությունը:

Հիշեցնենք, որ այս օրենքով նախատեսվում է արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում զինված ուժերի մասնակցությունը որոշ գործողություններին: Ընդդիմությունը ցանկանում է օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում, սակայն անհրաժեշտ է 27 պատգամավորի համաձայնություն: Դժվար թե այս գումարման խորհրդարանն իր վրա վերցնի կառավարությանը հակառակվելու առաքելությունը:

Մեկնաբանություններ (2)

Հովնան
Մարտնչող բառը գրելիս թյուրիմացաբար ձեռքս կպել է ճ տառին, քանի որ չ-ն ու ճ-ն ստեղնաշարի վրա հարևան տառեր են: Չնայած սա էլ իմ ասած տղերքի խելքի բանը չի, բայց ես հարգում եմ Հետքի ընթերցողներին:
Հովնան
ԱԺ-ի հաստադմակ մեծամասնությունից ինչ սպասելիք կարող է լինել` կառավարության վասալ եղել և մնացել են: Ինչ էլ դժվար բառ ասեցի իրենց մասին, իրենց մակարդակի համար ավելի մատչելի բառը կլիներ սագի բարբառային տարբերակը: Եվ որքան ենք հանդուրժելու փաքրաթիվ տականքների և մեծաթիվ տխմարների այս մեծամասնության ներկայություն ԱԺ-ում: Եթե հաջորդ գումարման ԱԺ-ի որակը չփոխենք` հետո ավելի դժվար կլինի կռիվ տալ մարտնճող տգիտության դեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter