HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում թերացումներ չկան, սակայն մարզերում խախտումներ արձանագրվել են. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր խստացված ստուգայց են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայի օպերատորների մոտ: Ինչպես հայտնում է ՍԱՏՄ-ն, կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել:

Ստուգայցեր են եղել նաև հանրապետության մարզերում: Ի հակադրություն մայրաքաղաքի, մարզերում պատկերը մտահոգիչ է, քանի որ խնդիրներ դեռ հայտնաբերվում են. թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված վայրերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ, անձեռոցիկներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափվել հաճախորդները, չի պահպանվել սոցիալական հեռավորություն սեղանների ու անձանց միջև: Եղել են նաև դիմակների ոչ պատշաճ կրելու դեպքեր:

Վերահսկիչ մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ վստահեցնելով, որ ստուգայցերը ամենօրյա բնույթ են կրելու, լինելու են նաև կրկնայցեր:

ՍԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին չթուլացնել զգոնությունը, պահպանել Covid19-ով պայմանավորված հիգիենիկ պահանջները, իսկ քաղաքացիներին, խախտումներ նկատելու դեպքում, զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 010206040 կամ 012906090 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter