HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը մերժել է «Յուքոմ»-ի հայցի ընդունումը

«Թիմ» ՍՊԸ-ն հայտնում է, որ համաձայն DataLex դատական տեղեկատվական համակարգի տեղեկատվության, Վարչական դատարանը որոշում է կայացրել մերժել «Յուքոմ» ՓԲԸ ներկայացված հայցադիմումի ընդունումը:

«Յուքոմ» ՓԲԸ ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից 16.09.2020 թվականին հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ ՏՄՊՊՀ՝ նրա 09.07.2020 թվականի թիվ 282-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին, որով հավանություն էր տրվել «Թիմ» ՍՊԸ կողմից Վեոն Արմենիա ՓԲԸ-ն ձեռքբերելու վերաբերյալ։

Մերժելով հայցադիմումի ընդունումը՝ դատարանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը»:

Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ի  ներկայացուցիչները երեք անգամ հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ՏՄՊՊՀ 09.07.2020 թվականի թիվ 282-Ա որոշումը։ Առաջին երկու հայցադիմումները (22․07․2020 և 03․09․2020) «Յուքոմ» ՓԲԸ-ն հետագայում ինքն էր խնդրել վերադարձնել, իսկ վերջին, երրորդ հայցադիմումի ընդունումը մերժվեց ՀՀ վարչական դատարանի կողմից երեկ կայացված որոշմամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter