HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեմոկրատները հաստատել են ընտրական ցուցակը

Մարտի 20-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակում կայացավ կուսակցության Հանրապետական խորհրդի ընդլայնված կազմով նիստ:

Քննարկվեց և հաստատվեց 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին առաջադրված պատգամավորի թեկնածուների ընտրական ցուցակը:

Ցուցակն առանձնանում է նրանով, որ մի շարք հանդիպում-քննարկումների արդյունքում կուսակցության Հանրապետական խորհրդի որոշմամբ  նրանում ընդգրկվել են ՀԴԿ անդամներ և անկուսակցական, հիմնականում, մտավորականներ, որոնք կուսակցության գաղափարակից գործընկերներն են և իրենց փորձառությամբ ու մասնագիտական կարողություններով պատրաստ են խորհրդարանական գործունեությանը:

Այսպիսով՝ ձևավորվել է յուրահատուկ դաշինք` ՀԴԿ անդամների ու անկուսակցականների, ինչը նորույթ է քաղաքական իրողությունում:

ՀԴԿ լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter