Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել