HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ն կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ կողմերին կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմին։  

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ քարտուղարություն։ «Ներկա պահին ՀԱՊԿ քարտուղարություն Հայաստանից դիմում չի ստացվել։ Մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- «ТАСС» գործակալությանը հայտարարել է Զայնետդինովը։

Ավելի վաղ, կողմերին հրադադարի կոչ էր արել նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա է զոհվել։ Կան նաև վիրավորներ։

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Վերջին տվյալներով՝ ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ։

Լուսանկարը՝ e-cis.info-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter