HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը Ռիջենտս դպրոցի հիմնադրին առաջարկել է Երեւանում դպրոց հիմնել

Կրթական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու Թայլանդի և Միացյալ Թագավորության Ռիջենտս դպրոցի հիմնադիր նախագահ Վիրաչայ Թեչավիչիթի հանդիպման ժամանակ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ մայրաքաղաքի արդյունավետ կառավարման գործառույթից բացի, քաղաքապետարանը կարևորում է ևս երկու խնդիր` կրթված հասարակության ձևավորումն ու ներդրողների համար Երևանում դյուրին, մատչելի և հարմարավետ բիզնես միջավայրի ստեղծումը. «Այս երկու գործոնների առկայության դեպքում է, որ երկիրը լավ ապագա կարող է ունենալ»:

Վիրաչայ Թեչավիչիթը քաղաքապետին է ներկայացրել Ռիջենտս դպրոցի պատմությունը, ավանդույթներն ու կրթական ծրագրերը: «Մենք մեր դպրոցում պատրաստում ենք բազմակողմանի զարգացած առաջնորդներ»,-նշել է դպրոցի հիմնադիրը:

Հաշվի առնելով Ռիջենտսի միջազգային ճանաչումը, ինչպես նաև բարձր գնահատելով դպրոցի կրթական ծրագրերի մակարդակը՝ Կարեն Կարապետյանը հյուրին առաջարկել է Երևանում նույնպես հիմնել ավանդույթներով հարուստ նմանատիպ դպրոց:

Վիրաչայ Թեչավիչիթը պատրաստակամություն է հայտնել բազմակողմանի վերլուծել առաջարկն ու խոստացել է մինչ Թայլանդ վերադառնալը ներկայացնել հստակ առաջարկների փաթեթ:

Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանը Երևանում իրականացրած բարեգործական կրթական ծրագրերի համար Ռիջենտս դպրոցի նախագահին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter