HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների

Արցախում կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողությունները և վերադառնան բանակցությունների։ Այդ մասին սեպտեմբերի 27-ին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը։

«Ռազմական գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն, որպեսզի կանխարգելվի հետագա սրումը։ Դեպի առաջ միակ ճանապարհն առանց նախապայմանների բանակցություններին արագ վերադարձն է»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա է զոհվել։ Կան նաև վիրավորներ։

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Վերջին տվյալներով՝ ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ։

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդի պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter