
Տավուշի սահմանամերձ համայնքներում խաղաղ է
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում խաղաղ է, կրակոցներ չեն եղել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց համայնքապետ Կարեն Աբազյանը։ Նրա խոսքով՝ դեպի Նոյեմբերյան գնացող ճանապարհը բաց է։ Սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչ, դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը եւս նշեց, որ գիշերը եւ առավոտը խաղաղ է անցել։ Այգեպարում եւս խաղաղ է, կրակոցնր չկան, այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը։
Ավելի վաղ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել