HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել վերսկսել բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ.

«Միջնորդները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ մարտական գործողությունների մասին տեղեկություններով: Մենք խստորեն դատապարտում են ուժի կիրառումը և ափսոսում մարդկային կյանքերի, ներառյալ՝ քաղաքացիական անձանց, անիմաստ կորստի համար: Համանախագահները կոչ են անում կողմերին՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել հակամարտության կայուն լուծմանն ուղղված բանակցությունները»,- նշված է հայտարարության մեջ։

Համանախագահները նաև կոչ են արել կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կայունացնելու իրավիճակը և նշել, որ հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակը այլընտրանք չունի։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա է զոհվել։ Կան նաև վիրավորներ։

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Վերջին տվյալներով՝ ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ։

Լուսանկարը՝ osce.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter