HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունիում հրետակոծության արդյունքում երկու զոհ կա. քաղաքը ևս վնասներ է կրել

Մարտունիում վաղ առավոտյան սկսված հրետակոծության արդյունքում քաղաքում վնասվել են մի շարք շինություններ: Այս պահին հաղորդած տեղեկատվությամբ՝ երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա:

Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ քաղաքի ուղղությամբ հրետակոծությունները սկսվել են առավոտյան 07:10-ին: Հիմնական թիրախում եղել են բնակելի տները: Հրետակոծության արդյունքում, բացի երկու զոհից, երեք վիրավոր է եղել:

Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և քաղաքացիները, ովքեր փաստացի բնակվում են Արցախի մի շարք քաղաքներում, սակայն գրանցված են Մարտունիում, վերադառնում են քաղաք, որպեսզի մասնակցեն զորահավաքին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ կան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter