HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյան. «Բոլորս պատրաստ ենք զոհվելու, բայց ժամանակն է զոհել»

«Բոլորս պատրաստ ենք զոհվելու, բայց ժամանակն է զոհել»,- իր ելույթն այսպես սկսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում շարունակվում է իրավունքի ուժով հրավիրված հատուկ նիստը:

«Մենք պիտի ապրենք ու լուծենք այս հարցը ու չթողնենք մեր երեխաներին, պետք է այս հարցը վերջնականապես լուծենք, չենք կարող ևս մեկ անգամ կանգնել, տեսնել` ով որտեղ է բանակցել ու թողել: Մենք ինչ ունեինք կորցնելու, կորցրել ենք»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով`տասնամյակներ շարունակ փխրուն խաղաղությունն ենք նախընտրել պահպանել և բանակցել, սակայն մենք ապրում ենք ուժեղների աշխարհում, աշխարհը նայում է, թե ով որքան հաջողություն է գրանցել:

Մարուքյանը հիշեցրեց, որ ռազմական դրություն հայտարարելուց հետո Փաշինյանն է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը և կոչ արեց առաջ գնալու հրամաններ արձակել:

«Եթե կիսատ թողեցինք շարունակելու ենք արնաքամ, արդեն 25-26 տարի արնաքամ ենք լինում, ավելի լավ է մի անգամ արնաքամ լինենք, խնդիրը լուծենք»,- ասաց նա: Մարուքյանը հայտնեց, որ վաղ առավոտից միջազգային տարբեր գործընկերների նամակներ է գրում և ներկայացնում իրավիճակը, սակայն ընդգծեց` աշխարհը փոխվել է, հետևաբար մենք պետք է պաշտպանենք մեզ:

«Մենք բոլորս միասնական ենք, ինչ ունենք պետք է տեղափոխենք առաջնագիծ, էս հարցը պետք է լուծենք: Մենք արնաքամ լինելու իրավունք չունենք: Կոչ եմ անում ճանաչել Արցախի անկախությունը` իր հետևանքներով, էստեղ էլ կիսատ թողնելու բան չունենք, նման հնարավորություն էլ չենք ունենալու: Հայաստանը հետ գնալու տեղ չունի, ինչքան հետ գնալու տեղ ունեինք, հետ ենք գնացել, պետք է հարցը լուծենք»,-եզրափակեց Մարուքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter