HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Աբրահամյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու դիմումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու դիմումը: Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

Այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց Ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբեւէ բոլորս պետք է միասնական լինենք եւ պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։

Այս պատերազմը հաղթելուց հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Գայանե Աբրահամյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter