
Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանն ունի 200 մարդկային կորուստ»
Սեպտեմբերի 27-ի 21:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծում մարտերը շարունակվում են, իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին սեպտեմբերի 27-ի երեկոյան հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ճշտված տեղեկություններով՝ հակառակորդն ունի զգալի կորուստներ, մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակ զրահատեխնիկա և երկու տասնյակ անօդաչու (ԱԹՍ): Առաջիկայում Պաշտպանության բանակը զոհերի տվյալներ կհայտնի»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցչի խոսքով` հայկական կողմի շուրջ 100 վիրավորներից 10-ը տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն, մնացածի վիճակն ավելի թեթև է, տարբեր հոսպիտալային օղակներում են:
Հիշեցնենք, որ ՊԲ-ն ավելի վաղ հայտնել էր նախնական տվյալներով 16 զոհի մասին: Մարդկային կորուստներ ու վիրավորներ կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:
Մեկնաբանել