HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակը և սկսել բանակցություններ

Պաշտոնական Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցային գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ 

«Թեհրանը կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, ինչպես նաև կրակի անհապաղ դադարեցում և երկու կողմերի միջև բանակցությունների վերսկսում։ Իրանն անհանգստացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումներով և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել հրադադարի հաստատմանը և կողմերի միջև երկխոսության վերսկսմանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն էլ «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն։

«Հարևանները մեր առաջնահերթությունն են հանդիսանում և մենք պատրաստ ենք միջնորդի դեր ունենալ բանակցային գործընթացում»,- գրել է Իրանի արտաքին գերատեսչական մարմնի ղեկավարը։

Լուսանկարը՝ Wikimedia Commons-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter