HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սերմնահեղուկի հարցը՝ Ազգային ժողովում

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ, որոշ տեղեկությունների համաձայն, արհեստական բեղմնավորման համար Հայաստան է ներմուծվում սերմնահեղուկ:

«Հարցն ինքնին ազգային անվտանգության խնդիր ունի: Հայաստանում վերարտադրության մասին օրենք կա, սակայն չի կարգավորվում, թե ինչպես պետք է ներմուծվի եւ կանոնակարգվի այս հարցը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Քանի որ առողջապահության նախարարը Ազգային ժողովում չէր, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը որոշ չափով ներկայացրեց խնդիրը, սակայն Արծվիկ Մինասյանը չբավարարվեց նախարարի պատասխանով, կրկին մտահոգություն հայտնեց սերմնահեղուկի ներմուծման առնչությամբ: Արդարադատության նախարարը նշեց, թե հարցին մանրամասն կպատասխանի առողջապահության նախարարը:

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Հայ տղամարդկանց արտահանում ենք Ռուսաստան, Հայաստան ներմուծում սերմնահեղուկ: Հէտաքրքիր է, թե ինչ է պատասխանէլու առողջապահության նախարարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter