HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակը վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր

Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:

Արցախի պաշտպանության նախարարությունը նաև նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ադրբեջանական զինված ուժերի կորուստները։

Զգուշացում․ թույլ նյարդեր ունեցող մարդկանց հորդորում ենք չդիտել տեսանյութը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter