
Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար անձնակազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Դավիթ Տոնոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպմա, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել