HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օրինագիծն անցավ Հովիկ Աբրահամյանի շնորհի՞վ

Մոտ մեկ ժամ առաջ Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը: Քվեարկությունից հետո աղմուկ բարձրացրեց «Ժառանգություն» խմբակցությունը:

Նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայնով, սակայն պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ դահլիճում ներկա է եղել ընդամենը 63 պատգամավոր: Նա առաջարկեց քվեարկությունը հետաձգել վաղվա նիստում, սակայն քաղաքական մեծամասնության կողմից մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նույն օրինագիծն ընդունվել էր երկրորդ ընթերցմամբ: Օրինագծով նախատեսվում է, որ ազգային բանակը կարող է ներգրավվել երկրում արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ ծավալվող որոշ գործողություններին։

Քաղաքական մեծամասնության համար այնքան օրհասական էր օրինագծի ընդունումը, որ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո այսօր քվեարկությանը մասնակցելու նպատակով առաջին անգամ ԱԺ էր եկել Հովիկ Աբրահամյանը: Քանի որ օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր 66 կողմ ձայն, իսկ քվեարկել էին 67-ը, միգուցե հենց Հովիկ Աբրահամյանի ներկայությունն էլ օգնեց օրենքի նախագծի ընդունմանը:

Պատգամավորների այսօրվա առաքելությունը հենց այս օրինագծի ընդունումն էր, քանի որ քվեարկությունից հետո իրար հետեւից դուրս եկան դահլիճից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter