HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ուկրաինայի միջազգային ավիաուղներ»-ը չեղարկել է դեպի Երևան թռիչքը․ ընկերության հետ քննարկվում է չվերթերի իրականացման հարցը

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը (UIA) չեղարկել է այսօր՝ 17։00-ին, կայանալիք թռիչքը դեպի Երևան։

Այս մասին երեկոյան հայտնել էր ավիաընկերությունը։

Քաղավիացիայի կոմիտեն «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ի հետ քննարկում է Կիև-Երևան չվերթերի իրականացման հարցը։ Այս մասին «Հետքին» հայտնեց կոմիտեի նախագահի օգնական Ժենյա Ավետիսյանը։

Ավիաընկերությունը չվերթի չեղարկումը պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմամբ։

«Որոշումը կայացվել է երեկոյան ճեպազրույցի ընթացքում ՝ UIA մասնագետների կողմից ռիսկերի վերլուծությունից հետո: Որոշման անհրաժեշտությունը նաև պայմանավորված է Հայաստանում ռազմական դրություն մտցնելով և զորահավաքով»,-նշված է ավիաընկերության տարածած հաղորդագրությունում:

Ավիաընկերությունը հայտարարությունում խմբագրել է այն տեղեկատվությունը, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի թռիչքները դեպի Բաքու պետք է իրականացվեին հոկտեմբերի 4-ից։ Չվերթի իրականացումը ավիաընկերությունը որոշելու էր իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության թարմացումներով։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը Երևան և Բաքու հետագա թռիչքները կվերսկսի՝ հաշվի առնելով ավիացիայի ոլորտի պատասխանատուների տեղեկատվությունը։

«Յուրաքանչյուր ավիաընկերության կողմից թռիչքների դադարեցման, կասեցման կամ չեղարկման վերաբերյալ որոշումը կարող է պայմանավորված լինել տվյալ ավիաընկերության ներքին քաղաքականությամբ և մի շարք հանգամանքներով»,-«Հետքին» հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter