Ինչ է արվել Ասկերանում փետրվարին
Արցախի վարչակազմի ղեկավարների հաշվետվությունները
Ասկերանի շրջան
Տնտեսություն
2012թ. փետրվարին անհատ հողօգտագործողները հողի վարձակալության պամանագրեր են կնքել 57.6 հա վարելահողի, 31.7 հա արոտավայրի և 0.32 հա թթի այգու նկատմամբ:
Շրջանի համայնքների հողօգտագործողների ներկայացրած հայտերի հիման վրա սկսվել են կարտոֆիլի սերմացուի ներկրման և տրամադրման աշխատանքները: Ըստ հայտերի՝ շրջանի բնակիչներին կտրամադրվի 126.600 կգ բարձրորակ կարտոֆիլի սերմացու:
Աշնանացան մշակաբույսերի ցանքատարածքներում մկնանման կրծողների դեմ պայքար կազմակերպելու նպատակով՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը շրջանին հատկացրել է 450 կգ մկնդեղ (ցինկ ֆոսֆիդ), 530լ ձեթ:
Հայրենադարձության գործընթաց
Ասկերանի շրջանում շարունակվում է վերաբնակեցման գործընթացը: Շրջվարչակազմին վերաբնակվելու ցանկությամբ դիմած քաղաքացիները հաշվառվում են: Ճշտվել և ԼՂՀ սոցապահովության նախարարություն են ուղարկվել Ասկերանի շրջանում 1994-2012թթ. վերաբնակեցված ընտանիքների մասին տեղեկությունները:
Շինարարություն
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության և Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժինն ուսումնասիրել է Ասկերան քաղաքի մեկ բազմաբնակարան շենքի, մշակույթի տան և շրջվարչակազմի երկու մասնաշենքերի տանիքների տեխնիկական վիճակը, ճշգրտել արատները և արդյունքները ներկայացրել նախարարություն ընթացք տալու համար:
ՔՃՎ բաժինը ստուգել է շրջանի տեղական նշանակության ավտոճանապարհների վիճակը և առաջնահերթ նորոգման ենթակա ճանապարհների ցանկը համաձայնեցրել շրջվարչակազմի ղեկավարի հետ՝ առաջիկայում հնարավորություն ընձեռնվելու դեպքում բարեկարգման ծրագրերի մեջ ընդգրկելու համար:
Բաժինը ստուգել է Աստղաշեն և Հովսեփավան համայնքների նորակառույց դպրոցական շենքերի շինարարության ընթացքը և կապալառու կազմակերպություններին տվել հանձնարարականներ՝ կապված քաղաքաշինական գործունեության փաստաթղթերի կարգավորման հետ:
Սոցիալական ոլորտ
Որպես ընթացիկ ծրագիր՝ ընդունվել են համապատասխան փաստաթղթեր, և նշանակվել ու վերանշանակվել պետական նպաստ՝ շրջանում բնակվող մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող համապատասխանաբար 15 և 25 տարբեր սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների: Ընդունվել են փաստաթղթեր, և նշանակվել 25 երեխայի ծննդյան միանվագ նպաստ:
Ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների իրականացման նպատակով «Արցախբանկի» Ասկերանի մասնաճյուղում նպատակային ժամկետային ավանդային հաշիվների բացման նպատակով 3 և ավելի երեխա ունեցող 9 ընտանիքից ընդունվել են փաստաթղթեր:
ԼՂՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 724 որոշման համաձայն՝ շրջանի 7 նորաստեղծ ընտանիքից ընդունվել են համապատասխան փաստաթղթեր ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու համար:
Տարածքային գործակալություն է դիմել 2 քաղաքացի գործազրկության կարգավիճակ ստանալու համար:
Առ 01.02.2012թ. 18799 քաղաքացի ստացել է սոցիալական քարտ, իսկ փետրվարին 55 քաղաքացու համար ներկայացվել է հայտ:
Գործակալության հաջորդ ամսվա աշխատանքային պլանով նախատեսվում է նշանակել պետական նպաստ և առանձին սոցիալական խմբերին ցույց տալ միանվագ օգնություն:
Կրթություն
Շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստում լսվել ու քննարկվել է «Արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների դերը սովորողների աշխարհայացքի ձևավորման գործում Սարուշենի, Կարմիր գյուղի, Ծաղկաշատի միջնակարգ և Բերքաձորի հիմնական դպրոցներում» հարցը: Այդ նպատակով բաժնի մասնագետներն այցելել են վերոնշյալ դպրոցները, հարցը ուսումնասիրել համակողմանի և ներկայացրել տեղեկանք:
Կատարվել են նախապատրաստական աշխատանքներ դպրոցականների շրջանային օլիմպիադա կազմակերպելու ուղղությամբ: Երեք օր տևած օլիմպիադային 11 ուսումնական առարկայից մասնակցել է շրջանի դպրոցների շուրջ 260 աշակերտ, որոնք հաղթող էին ճանաչվել օլիմպիադայի ներդպրոցական փուլում: Օլիմպիադայի արդյունքների ընդհանրացմամբ շուրջ 40 լավագույն աշակերտ իրավունք է ստացել մասնակցելու համանուն միջոցառման հանրապետական փուլին:
Հավաքվել, ստուգվել և ԼՂՀ ԳԹԿ-ին են ներկայացվել շրջանի դպրոցների 12-րդ դասարանների շրջանավարտների դիմում-հայտերը, 12-րդ և 9-րդ դասարանների աշակերտների ավարտական և պետական ավարտական քննություների ցուցակ հայտերը:
Ուսուցչի թափուր տեղերի համար մրցույթներ են կազմակերպվել Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայից և Խնապատի միջնակարգ դպրոցում հայոց լեզու և գրականությունից /նոր մրցույթ/:
ԼՂՀ ԿԳ նախարարության մասնագետների հանձնախումբը ստուգել է շրջանի Այգեստանի և Լեռնավանի միջնակարգ դպրոցները:
Շրջանի դպրոցներում նշվել է Մայրենիի օրը:
Անցկացվել է շախմատի պատանիների շրջանային առաջնություն, որին մասնակցել է դպրոցների 4 թիմ: Հաղթել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցի թիմը:
Բասկետբոլի աղջիկների շրջանային առաջնությանը մասնակցել է 5 թիմ, հաղթել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցի թիմը:
Վոլեյբոլի տղաների և աղջիկների հանրապետական առաջնությանը մասնակցած տղաների հավաքականը գրավել է 3-րդ, իսկ աղջիկների հավաքականը՝ 2-րդ տեղը:
Շախմատի տղաների և աղջիկների տարիքային հանրապետական առաջնությանը մասնակցել է 8 հոգի:
Մշակույթ և երիտասարդություն
Նախապատրաստական աշխատանքներ են կատարվել «ԼՂՀ համայնքները մշակույթային խաչմերուկում» մրցույթի կազմակերպման և անցկացման ուղղությամբ:
Աշխատանքներ են կատարվել ոլորտը ներառող ՊՈԱ կազմակերպությունների աշխատողների վերաբերյալ համապատասխան տվյալներ հավաքագրելու ուղղությամբ:
Աշխատանքներ են կատարվել 2011թ. դրությամբ գրադարանի և «Բերդ» համույթի գործունեության մասին համապատասխան տվյալներ հավաքագրելու ուղղությամբ:
Հասարակության հետ կապ
2012թ. փետրվարին վարչակազմի ղեկավարն ընդունել է 11 որոշում:
Վարչակազմ է մուտքագրվել տարբեր բնույթի 34 դիմում, այդ թվում ԼՂՀ նախագահի աշխատակազմից՝ 2, ԼՂՀ կառավարության աշխատակազմից՝ 2, ԼՂՀ սոցապ նախարարությունից՝ 2, շրջանի համայնքներից՝ 28 դիմում:
Վարչակազմի ղեկավարն ընդունել է 27 քաղաքացու:
Բոլոր դիմումները քննարկվել և ընթացք են ստացել են ԼՂՀ-ում գործող օրենսդրության սահմաններում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել