
Անդրանիկ Քոչարյանը կարևորում է համահայկական որակյալ մոբիլիզացիան
Առավոտյան Պաշտպանության բանակը հաջողություններ է արձանագրել Ասկերան-Մարտունի հատման շրջանում:
Այս մասին սեպտեմբերի 28-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ըստ Քոչարյանի` Ադրբեջանը թե մարդկային, թե տեխնիկայի նոր կորուստներ է արձանագրել:
Հայկական կողմը հաջողություն է արձանագրել նաև Ջաբրայիլի հատվածում, որտեղ երեկվա տվյալներով դիրքային կորուստներ են եղել:
Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց` այս պահին դիրքային կորուստների խնդիրը չէ առաջնային, այլ ճիշտ ռազմավարություն իրականացնելը: Քոչարյանը կարևորում է համահայկական մեծ մոբիլիզացիան` ընդգծելով, որ զինկոմիսարիատներ են դիմում կամավորներ, որոնք որոշակի մասնագիտությունների են տիրապետում և իրենց աջակցությունը կարող են ցուցաբերել ՊԲ-ին:
Հարցին, որ հանրության շրջանում տեսակետներ կան, թե ինչու գործի չի դրվում իսկանդեր հրթիռային համակարգը, Քոչարյանն արձագանքեց` երբ կարիք լինի, գործի կդրվի և կոչ արեց նման հարցերը թողնել զինվորականների որոշման վրա:
Մեկնաբանել