HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քննարկվում է առաջնագծին և Արցախի բնակչությանը օգնելու նախաձեռնությունները մեկտեղելու հարցը

Սոցիալական ցանցերով մի շարք օգտատերեր և խմբեր երեկվանից նախաձեռնություններ են սկսել՝ առաջնագիծ և Արցախի բնակչությանը առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկելու համար։

Հիմնականում հավաքվում են չփչացող սնունդ, ծխախոտ, հիգենիայի պարագաներ, դեղորայք, երեխաների հագուստ։

Հանրապետության մետրոյի հարակից զբոսայգում երեկվանից հավաքում են վերոնշյալ պարագաները:

Նախաձեռնության հեղինակները որոշել են հավաքված պարագաներն այսօր երեկոյան փոխանցել Պաշտպանության նախարարություն։

Այսօր երեկոյան 18:30-19:30 Երիտասարդական մետրոյի մոտ հագուստ են հավաքելու ապաստարաններում գտնվող երեխաների համար։

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Հետքին» հայտնեց, որ այժմ Կառավարությունում քննարկվում է ստացված օգնությունները, ինքաբուխ նախաձեռնությունները մեկտեղելու, համակարգելու եւ բաշխելու գործընթացը։

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ է սկսել նաև Հայաստան համահայկական Հիմնադրամը։

Մի շարք քաղաքացիներ երեկվանից հայտարարում են, որ իրենց բնակարաններում կարող են հյուրընկալել Արցախի բնակիչներին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել՝ նշելով, որ պետական մարմիններն ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը «Հետքին» հայտնեց, որ իրենք քաղաքացիների հավաքած սնունդը պահեստավորելու և փոխանցելու լիազորություններ չունեն։

Սակայն, եթե բնակչության մասնակի կամ ամբողջական տարհանման որոշում լինի, նախարարությունը կարող է տարհանված անձանց տեղավորի մանկատներում և ծերանոցներում։

 Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter