HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Հանդիպմանը, որին մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանն ու ԱՀ առողջապահության նախկին նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են զույգ պետությունների առողջապահական համակարգերի համագործակցային, համակարգված աշխատանքների ընթացքը:

Մասնավորապես, կարևորվել է տարբեր սցենարների դեպքում բժշկական պարագաների ու տեխնիկական միջոցների ապահովվածությունը: Արսեն Թորոսյանն ընգծել է, որ ԱՀ առողջապահության նախարարության հետ առանց հապաղելու շարունակվում են անհրաժեշտ ուժերի ու ռեսուրսների հավաքագրման, բժշկական պարագաների ցուցակագրման աշխատանքները: Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող հետևողական աշխատանքները՝ պատերազմական իրավիճակում բուժօգնությունը բարձր մակարդակով կազմակերպելու առումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter