HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարգանքի է արժանի կոնգրեսականների հետևողական գործելաոճը»

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանի մեկնաբանությունը ԱՄՆ Սենատ ներկայացված Հայոց ցեղասպանության նոր բանաձևի շուրջ.
 
Ինձ համար Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման պարբերաբար կրկնվող գործընթացը պայքար է շահի և բարոյականության միջև:
 
Այն նախագահը, որի օրոգ ճշմարտությունը կհաղթանակի, իրավունք կունենա կրել ամենաժողովրդավարական երկրի արդար ընտրված նախագահի բարձր տիտղոսը:
 
Չափազանց կարևոր է, որ հարցը դիտարկվի ոչ թե նեղ ազգային տեսանկյունից, այլ համամարդկային արժեքների համատեքստում, ինչը, կարծես, այս անգամ, ի տարբերություն նախորդ 252 Ներկայացուցիչների Պալատի բանաձևի, ընդգծված է. «հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածումը, թուրքերի կողմից հայերի ջարդերը, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների ու լեհերի ոչնչացումը ցեղասպանություն հանցագործության ակնառու օրինակներ են»:
 
Եթե նույնիսկ քննարկումներին հետևեն թուրքական պաշտոնյաների ծայրահեղ հիստերիկ արձագանքները, կամ պետքարտուղարության զգույշ և անսկզբունքային, ընդգծված դիվանագիտական ձևակերպումները, կամ Միացյալ Նահանգների Նախագահի տարօրինակ հիշողության խանգարումները ավանդական ապրիլքսանչորսյան ուղերձում` արդարությունը միևնույն է հաղթանակելու է, դա զուտ ժամանակի հարց է:
 
Հարգանքի է արժանի կոնգրեսականների հետևողական գործելաոճը, որը վկայում է խնդրի կարևորության և արդիականության մասին:
 
Իսկ ինչ վերաբերում է Ամերիկայի հայկական համագումարին, ապա մենք տասնամյակներով ապացուցված մեզ բնորոշ հետևողականությամբ,  օգտագործելով վողջ փորձն ու ներուժը, առավել եռանդով շարունակելու ենք մեր ազգանվեր գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողական տրամադրություններն արմատախիլ անելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter