HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգև սրբազան․ «Անկախության այս սերնդի 18-20 տարեկան տղաները գերազանցել են մեր սերնդին»

«Արցախի խնդիրը մարդու տարրական իրավունքների խնդիր է։ Այստեղ ո՛չ տնտեսական, ո՛չ կրոնական, ո՛չ էլ հողային հարց է։ Հերթական անգամ մենք տեսանք՝ ինչպես Ադրբեջանի ոչ թե ժողովուրդը, այլ քաղաքական վերնախավը նենգաբար խախտեց զինադադարը և ամբողջ սահմանով մեկ հրահրեց պատերազմ»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

«Արդեն 30 տարուց ավելի է, ինչ ասում եմ՝ ուշ թե շուտ պատերազմներն ավարտվում են, հավերժ պատերազմ չկա, մի օր խաղաղությունը պիտի գա, և Աստված տա՝ խաղաղությունը մի օր շուտ գա և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի համար։ Պետք է մի իմաստուն որոշում գտնել և խաղաղ կերպով լուծել այդ հարցը։ Մենք աղոթող ենք հենց այդ խաղաղության համար։ Այս պատերազմն առաջին անգամ չէ, սա էլ կանցնի։ Այս մարտահրավերն էլ մենք կհաթահարենք միասին։ Փորձությունը մարդու, ազգի, ժողովրդի համար է։ Մենք պարտավոր ենք ասպետորեն հաղթահարել, որպեսզի դուրս գանք ավելի իմաստուն, ավելի խիզախ»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր խոսել են Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, որը պատրաստակամություն է հայտնել գալ Արցախ՝ գոտեպնդելու ժողովրդին և օրհնելու զինվորականներին։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ տարբերություններ կան պատերազմող սերունդների մեջ, սրբազանըհայտնեց, որ 90-ականների պատերազմի ժամանակ հիացած էր սկզբից ֆիդայիներով, հետո՝ կազմակերպված բանակով։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ավելի ոգևորվեց։ 

«Անկախության այս սերնդի 18-20 տարեկան տղաները գերազանցել են մեր սերնդին, երևի իրենք ավելի հզոր տղաներ են։ Այսօրվա մեր երիտասարդները շատ խիզախ են իրենց պահում»,- եզրափակեց Արցախի թեմի առաջնորդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter