
Զորահավաք և սպասում (լուսանկարներ)
Այսօր Արաբկիր-կենտրոն զինկոմիսարիատում հավաք էր՝ նախորդ օրվանից նոր իրականություն դարձած զորահավաքի արձագանքը. տարբեր խառնվածքներ, սոցիալական շերտեր, կիսատ գործեր, ծրագրեր՝ միավորված երկու բառով՝ ընդհանուր զորահավաք։
Տաթև Մալխասյանն առավոտից եկել է զինկոմիսարիատ իմանալու` կարո՞ղ է մեկնել Արցախ և օգտակար լինել՝ ինչով կարող է։
«Գիտեմ լեզուներ, կարող եմ աշխատել նաև խոհարար»,- ասում է նա և զինկոմիսարիատից հեռանում սպասումով. վերցրել են տվյալները` խոստանալով առաջին անհրաժեշտության դեպքում կապվել իր հետ։
Եկել էին թե՜ ինքնակամ ներկայացածները, թե՜ զինկոմիսարիատից կանչվածները։ Զավակներին ճամփող՝ լցված աչքերով ծնողներ, հայրիկներին ճանապարհող բալիկներ, սիրելիներին արդեն կարոտող աչքերով նայող աղջիկներ։
Մարիամ Թերզյան
Հայկ Մակիյան
Հետք Մեդիա Գործարանի ուսանողներ
Մեկնաբանել