HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացի սահմանապահները թույլատրել են անցկացնել դեղորայքն ու սնունդը

Րոպեներ առաջ վրացի սահմանապահները թույլ են տվել ջավախքցիների հավաքած հումանիտար օգնությունն անցկացնել վրաց-հայկական սահմանը և տեղափոխել Արցախ:

Սահմանին հավաքված երիտասարդներից Անդրանիկ Կարսլյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ արտգործնախարարության հետ բանակցություններից հետո սահմանապահները թույլատրել են անցկացնել միայն սննդով ու դեղորայքով բարձված բեռնատարները, իսկ անվադողերով բեռնված մեքենաները վերադարձել են:

Անդրանիկ Կարսլյանը տեղեկացրեց, որ առավոտյան նաև մարդկանց հավաքագրում է եղել, շուրջ 400 հոգի գրանցվել է Նինոծմինդայի շրջանից, Ախալքալաքի տվյալները դեռ չեն ամբողջացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter