HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լարիսա Ալավերդյանը բղավում էր, իսկ Սամվել Նիկոյանը հետ չէր մնում նրանից

Չորրորդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի վերջին նիստն առանց ինտրիգների չանցավ:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, դիմելով կառավարությանը, հետաքրքրվեց, թե արդյոք չեն պատրաստվում հետ կանչել այսօր ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը եւ չեն ընդունում, որ օրինագիծն անցել է խայտառակ քվեարկությամբ, քանի որ դահլիճում քվորում չի եղել:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նախ ընդհատեց Լարիսա Ալավերդյանի ելույթը, հետո հորդորեց անջատել պատգամավորի խոսափողը, քանի որ Լ. Ալավերդյանն, ըստ Սամվել Նիկոյանի, կառավարության հետ կապ չունեցող հարց է բարձրացնում:

Լարիսա Ալավերդյանը բացատրեց, որ, խոսելով քվորումի բացակայության պայմաններում ընդունված օրինագծի մասին, ինքը պարզապես ներկայացնում է իրավիճակը, եւ իրավունք չունեն իրեն ընդհատելու: Այնուհետեւ, Սամվել Նիկոյանը թույլ տվեց, որ պատգամավորը շարունակի իր հարցը:

Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ասաց, որ օրինագիծը հետ չի տարվի: Լարիսա Ալավերդյանը, հավանաբար նկատի ունենալով Սամվել Նիկոյանին եւ որոշ ՀՀԿ-ական պատգամավորների, նշեց, թե դահլիճում առկա ջղաձգությունը պետք է ուղղել ոչ թե իր դեմ, այլ այն պատգամավորների, ովքեր նախագծի երրորդ ընթերցմանը չկարողացան պատվով քվեարկել:

Լարիսա Ալավերդյանը, նախարարի պատասխանից չգոհանալով, չէր հեռանում 3-րդ խոսափողի մոտից: Թեեւ այն անջատված էր, սակայն նա շարունակում էր իր միտքը, իսկ Սամվել Նիկոյանն էլ տեղից անդադար բղավում էր, որ հարց տալու հերթը Անահիտ Բախշյանին է: «Տիկին Ալավերդյան, Ձեր խոսելու մարմաջը չեք կարող բավարարել, չորրորդ գումարման ԱԺ-ի ժամանակն ավարտվում է: Նիստից հետո որքան ցանկանաք, թույլ կտանք, որ խոսեք, իսկ հիմա Անահիտ Բախշյանի հարց տալու հերթն է»,- բղավում էր Ս. Նիկոյանը եւ խրատում Լարիսա Ալավերդյանին, ասելով, որ մեծ կին է ու իրեն անկարգ է պահում:

Լարիսա Ալավերդյանը խոսափողի մոտից հեռացավ միայն այն ժամանակ, երբ ավարտեց իր միտքը:

Մեկնաբանություններ (5)

Levik
Շվեդացի Աննա - Արդյոք գիտե՞ս թէ “քվորում” ունենալու համար քանի պատգամավոր է պետք – 50% + 1: Այսինքն 131 բաժանած 2 ով + 1. Իսկ եթե 68 պատգամավոր կողմ են քեվարկել նշանակում է թե քվորում կար: Պարզ թվաբանություն...
Anna
Hargeli Hetq. Shat em sirum @ntercel dzez ev erbemn toxnel im meknabanutiunner@. Arajin angam ain chhraparakvec, guce kbacatreq inchu?
Anna
Hargeli Hetq, Inchu im meknabanutiun@ cheq texadrum?
Anna
Levikin asem tox aidqan miamit harcer chta. Te che ainpisi tpavorutiun e stexvum,vor kam inqn e banic antexiak ev hetevutiunner e anum elnelov qvearkutian ardiunqneric, kam el mez e dnum antexiaki tex, vor chgitenq, te inchpes en @ndanum qvearkutiunner@ Hayastanum. Stacvum e,vor es Swediaum aprelov aveli em haskanum Larisa Alaverdianin,qan mer hargeli Levik@. Dra hamar el Hayastanum aprum eq strukneri pes ev vochinch cheq anum dzer iravunqner@ pashtpanelu hamar, paiqaroxnerin el cheq sirum:( Shat em cavum dzez hamar. Ete cheq ognum, gone mi xangareq Larisa Alaverdianin ev mius azniv mardkanc paiqarel kexciqi ev anorinakanutian dem, inch anum en, dzez hamar en anum i verjo.
Լեվիկ
Լարիսա Ալավերդյանը բղավում եր քանի որ դահլիճում քվորում չի եղել??? 68 պատգամավոր կողմ քվարկեցին. ո՞նց չկար քվորում...Քա՞նի պատգամավոր էր գրանցված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter