
Ադրբեջանը հարվածներ է հասցրել Վարդենիսի զորամասին և օդուժ կիրառել դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Հայաստանի զինված ուժերի Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։ Սպասեք կոշտ պատասխանի»,- նշել է ՊՆ խոսնակը։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան էլ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից։
Լուսանկարը՝ արխիվային / © mil.am
Մեկնաբանել