Ընտրություն ըստ վարչապետի. կամ բիզնես, կամ մանդատ
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Հանրապետականը հավատարիմ է իր խոստմանը, հետեւաբար կուսակցության համամասնական ցուցակով գործարարները մուտք չեն գործի խորհրդարան: Ըստ վարչապետի՝ պատգամավորի թեկնածու գործարարները ընտրություն պիտի կատարեն՝ կամ բիզնեսը, կամ պատգամավորի մանդատը:
Վարչապետի ասելով՝ այդ քայլերով իրենք նպատակ ունեն պատգամավորներին, կառավարության անդամներին եւ բարձրաստիճան անձանց թույլ չտալ իրենց պաշտոնն օգտագործել սեփական բիզնեսի զարգացման համար:
Տիգրան Սարգսյանը վստահ է, որ այս հարցը կկարգավորի օրենքով ստեղծված բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը, որը պետք է ուսումնասիրի եւ իր հսկողության տակ պահի նախարարների, պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը:
«Էթիկայի հանձնաժողովը կհսկի, թե տվյալ անձը ինչ ունեցվածքով է ստանձնում պաշտոնը եւ ինչ ունեցվածքով է հանձնում այն»,- ավելացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել