HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծրուն Հովհաննիսյան. «Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք»

Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր, հակառակորդը զրահատեխինկայի, ԱԹՍ-ի, հրետանու հուժկու կրակի տակ կրկին փորձել է հարձակումներ իրականացնել Արցախի հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։ Կրելով մեծ կորուստներ, մոտավորապես՝ 60 զինծառայողի կորուստ և զինտեխնիկա՝ ադրբեջանական կողմը հետ է շպրտվել։ Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահին դեռ մարտերը շարունակվում են։ Դեռ երեկ Հայաստանի Հանրապետության տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին։ Հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական օդուժը հարվածներ է հասցրել։ ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել նաև խաղաղ բնակիչներին։ Օդուժ է կիրառվել հայկական զինված ուժերի մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս ուղղությամբ կորուստներ չունենք։ Մարտերը շարունակվում են»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչպես հայտնել է ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմը պետք է սպասի հուժկու պատասխանի։

ՊՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ պատերազմի սկսվելու առաջին րոպեներից Հայաստանի տարածքը թիրախավորվել է, սակայն Հայաստանի զինված ուժերը Վարդենիսի, Նախիջևանի նաև այլ ուղղություններով լիովին կազմ ու պաստրատ են։

Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ քիչ առաջ պաշտոնական մակարդակով Բաքուն տարածել է տեղեկատվություն հայ բարձրաստիճան զինվորականների կորուստների և Մարտունիի զորամասի ամբողջական ոչնչացման մասին, որն ամբողջովին ապատեղեկատվություն է։

«Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չի իրականանում, ունեն մեծ կորուստներ, չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են իրենց և մեր կորուստները համեմատության մեջ՝ դրա համար փորձելու են մշտապես իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել»,- ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter