HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը։

Համաձայն հաղորդագրության՝ Կիպրոսի խորհրդարանի խոսնակը լավատեղյակ է եղել իրավիճակի մանրամասներին եւ իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին: Դիմիտրիս Սիլուրիսը հավաստիացրել է, որ անելու է հնարավորը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի եւ Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter