
«Ազատ, անկախ Արցախ». ՀՅԴ երիտասարդների ակցիան (լուսանկարներ)
«ՀՅԴ» երիտասարդական միության անդամներն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ակցիա իրականացրին Արամ Մանուկյանի արձանի մոտ: Այստեղից նրանք շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ վանկարկելով «Ազատ, անկախ Արցախ» և հնչեցնելով հայրենասիրական երգեր;
Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, նաև միջազգային այլ կազմակերպություններից պահանջում են հստակ գնահատական տալ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային, ինչպես նաև Թուրքիայի ներգրավվածությանն այդ ագրեսիային:
ՀՅԴ երիտասարդական միությունը նամակ հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել