«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա. մի լռեք
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան տարածված հաղորդագրությամբ հայտնում է, որ ընտանեկան բռնության նորանոր դեպքերի մասին տեղեկատվություն է ստացել:
Վերջերս արձանագրված դեպքերից կարելի է նշել, օրինակ, ք. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ՔԿԱԳ բաժնում ս/թ մայիսի 2-ին ամուսնու` Հայկ Դավթյանի կողմից կատարված դանակահարության փաստը` կնոջ` 25-ամյա Աստղիկ Ղազարյանի նկատմամբ: Վերջինս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն: Ա. Ղազարյանին վիրահատել են: Ներկայումս նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Մեկ այլ դեպք գրանցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ոստիկանության բաժանմունքում, երբ 73–ամյա ամուսինը դանակով հարվածել է կնոջը: Բարեբախտաբար, կնոջ առողջությանը վտանգ չի սպառնում:
Ընտանեկան բռնության հանդուրժումը և հասարակության անտարբերությունը այս երևույթի նկատմամբ խարխլում է հայ ընտանիքների հիմքը, այս չարիքը դառնում է շատ կանանց և երեխաների դժբախտության, անդառնալի կորստի պատճառ:
Մի′ լռեք, բարձրաձայնե′ք հանուն ձեր կյանքի, առողջության, հանուն ձեր և ձեր երեխաների անվտանգ ապագայի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել