HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն մերժել է Սուքիասյանի դիմումով վարչական վարույթ հարուցելը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա հերթական նիստում սահմանվել է 2012թ. մարտի 22-ի Չափնի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև: Ըստ այդմ, № 38/1 տեղամասային ընտրական հանձաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն ունի հետևյալ տեսքը' հանձնաժողովի նախագահ' ԲՀԿ ներկայացուցիչ, հանձնաժողովի քարտուղար' ՀՅԴ ներկայացուցիչ:

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է որոշում' քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի 17.03.2012թ. դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ' մերժվել են «Բայրամյան» սոցիալական բարեգործական և «Թոփ Մենեջմենթ» հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման մասին դիմումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter