HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Մուկուչյանն ընդունել է դիտորդական առաքելության հիմնական կազմին

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին: Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունն ընտրությունների ժամանակ և ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: 

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահն անդրադարձել է հանձնաժողովի կողմից կազմակերպվող ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին, հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված  միջոցառումներին և ծրագրերին: 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկան իր հերթին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված  երկարաժամկետ դիտորդները: Նա նաև նկատել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր առաքելության շրջանակներում կրահապարակի երկու միջանկյալ զեկույց, քվեարկության հաջորդ օրը` առաքելության նախնական եզրակացությունը, այնուհետև` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը: 

Հանդիպման ավարտին առաքելության ղեկավար տիկին Շեկեռինսկան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վերահաստատել հետագա համագործակցության պատրաստակամությունը: Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն: 

Մեկնաբանություններ (1)

Vahagn
Հետք - Էս Մուկուչյանի դատավոր վախտվա նկարը խի եք դրել? Եթե նոր նկար չունեք, Գագիկ Շամշյանը կունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter