HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ շարունակում է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ուղղությամբ

Պաշտոնական Փարիզը Մոսկվայի և Վաշինգտոնի հետ շարունակում է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ուղղությամբ։ Այդ մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ֆրանկ Ղիեստերը՝ հանդես գալով Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում։

«Ֆրանսիան Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ շարունակում է շփումները հակամարտության կողմերի հետ, որպեսզի հասնեն կրակի դադարեցման և բանակցությունների վերականգնման։ Այդ բանակցությունները պետք է օգնեն գտնել երկարաժամկետ ճգնաժամից դուրս գալու ելք՝ միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում»,- նշել է Ղիեստերը։ 

Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ հակամարտության գոտում իրավիճակը ծանր է։ Կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ։ «Ֆրանսիան անում է ամեն ինչ, որպեսզի ելք գտնի այդ ճգնաժամից։ Այդ ճգնաժամը լուրջ է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական գործողությունների մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ինչպես նշվում էր պաշտոնական հաղորդագրությունում, նախագահ Մակրոնը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Մակրոնը նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատման համար:

Լուսանկարը՝ Ludovic Marin/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter