HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՊԲ հրամանատարի տեղակալ․ «Գրանցել ենք զգալի հաջողություններ՝ ետ վերցնելով կորցրած որոշակի դիրքեր»

«Այսօր ևս հակառակորդի զավթողական մտահաղացումը ձախողվել է։ Ավելին, ռազմաճակատի տարբեր ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ՝ ետ վերցնելով նախկին օրերում կորցրած որոշակի դիրքեր, հիմնականում՝ հյուսիսային և հարավային ուղղություններով։ Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում բոոր ուղղություններով։ Հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները»,- այս մասին ասուլիսում հայտնեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Վերջինիս խոսքով՝ նախորդ օրերի անհաջողությունների հետ չհամակերպվելով՝ հակառակորդն այսօր ևս օգտագործլ է իր ամբողջ զինանոցը։ Կիրառել է ավիացիա՝ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը։ Բազմիցս օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները՝ փորձել է գրոհել մեր մարտակարգեր, սակայն, այս անգամ ևս, ունենալով անհաջողություններ, վերադարձել են նախկին դիրքեր։

Հակառակորդի գրոհներն հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններում, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ։ Այս անգամ ևս, կրելով պարտություն, Ադրբեջանը որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը։

«Այսօրվա մարտերում հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, ընդհանուր անձնազմի շուրջ 500-ից ավելի զոհ։ Յուրային զորքերը նույնպես ունեն կորուստներ, թվերը ճշտվում են»,- հայտնեց Արթուր Սարգսյանը։

Անդրադառնալով թուրքկան F16-երին՝ նա նշեց, որ F16-երի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում։

«Հետք»-ի այն հարցին, թե արդյոք հայկական կողմում կան ադրբեջանցի գերի զինվորականներ, և մեր զինվորների դիերն արդյոք գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ նախարարի տեղակալը խնդրեց չպատասխանել գերիների վերաբերյալ հարցին, իսկ հայ զինվորականների մասին նշեց, որ ստույգ տվյալները պաշտոնական տեղեկատվությամբ կհրապարակվեն։

Մեր մեկ այլ հարցի, թե ռազմաճակատի տարբեր հատվածներում ադրեջանական կողմի շատ դիակներ կան, արդյոք ռազմական ղեկավարությունը դիմել է դիակները տանելու համար, Սարգսյանն ասաց, որ դիմելու հետ կապված ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա։

«Այսօրվա և նախորդ տարիների ունեցած մեր փորձը ցույց է տալիս, որ իրականում կա առաջընթաց, կա թուրքական ձեռագիր։ Եթե ունեցել են որոշակի հաջողություններ, դա միանշանակ թուրքական ձեռագրի արդյունք է»,- եզրափակեց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter