HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արցախի պետական նախարար. «Տարհանված մարդիկ ապահովված են սննդով եւ անհրաժեշտ պարագաներով»

Արցախի նախագահի կարգադրությամբ կազմավորվել է օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են գյուղատնտեսության, էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարները, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենը։ Խումբը ղեկավարում է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նպատակը քաղաքացիական պաշտանության իրականացումն է։ Այս մասին նախարարը հայտնեց տեղեկատվական շտաբում հրավիրված ասուլիսի ընթացքում։ Ըստ նրա՝ ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո քաղաքացիական պաշտպանության համակարգը բերվել է բարձր, ապա աշխատանքային ռեժիմի եւ սկսվել է աշխատանքների իրականացումը։ 

Բոլոր այն վայրերում, որտեղ խաղաղ բնակչությունը ենթարկվել է հրետակոծության կամ այլ հարձակումների, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաեւ տարհանում։ Եւ' պատսպարված, եւ' տարհանված բնակչությունը գտնվում է օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում։ Տարհանված մարդիկ ապահովված են սննդով եւ անհրաժեշտ այլ պարագաներով։ Տարհանված բնակչությունը տեղավորվել է ԱՀ այլ բնակավայրում, օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը։ Իսկ աշխատանքի սոցիալական հարցերի եւ բնակարանային հարցերի նախարարությունն պարենային փաթեթներ է պատրաստում, եւ դրանցով ապահովում է այն բնակիչներին, որոնք նման խնդիր ունեն։ Նախարարի խոսքով՝ պատրաստված է 1500 բնակչի հաշվով փաթեթ։

Պարենային ապահովության վերաբերյալ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ ապահովված են անհրաժեշտ ապրանքներով, որոնք կբավարարեն մի քանի շաբաթներից մինչեւ ամիսներ եւ պարենային դեֆիցիտի առաջացման խնդիր չեն ունենա։ 

Իրականացվում է թե' բնակչությանը, թե' տնտեսությանը հասցված վնասների գնահատում եւ գույքագրում, իրականցվում է նաեւ վնասների վերականգնան աշխատանքներ, որոնք վերաբերում են ենթակառուցվածքներին, օրիանակ՝ վերականգվել է էլեկտրաէներգամատակարարումը, գազամատակարարման խնդիրների լուծումն ընթացքի մեջ է։ Նախարարն ընդգծեց՝ մեծ վնաս է հասցվել կապի ոլորտին, սակայն վերականգնման աշխատանքներն իրականցվում են, հեռուստատեսությունը հասանելի է ամբողջ հանրապետությունով, աշխատում է Արցախի հանրային ռադիոն։ 

Անդրադառնոլվ Արցախին ուղղված աջակցությանը՝ նախարարը նշեց, որ այն կիրականացվի՝ համաձայնեցնելով օպերատիվ խմբի հետ, քանի որ շատ կարեւոր է բնակչության ճիշտ ապահովման, կարիքների գնահատման տեսանկյունից։ Պարենային աջակցության հարցերով զբաղվում է գյուղատնտեսության նախարարությունը, ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների գծով էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, բժշկական պարագաներով՝ առողջապահության նախարարությունը։ «Կան թեժ գծեր, որոնց կոնտակները հրապարակված են տեղեկատվական շտաբում, միայն թեժ գծի հետ կապվելուց, եւ համաձայնեցնելուց հետո մեր հայրենակիցներին ուղարկել այս կամ այն օգնությունը։ Նույնը վերաբերում է նաեւ ֆինանսական աջակցությանը», - նշեց Գրիգորի Մարտիրոսյանը։

Նախարարը հավելեց, որ սերտ շփման մեջ են ՀՀ կառավարության հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter