HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորահավաք. սպասում - օր 2

Արաբկիր-կենտրոն զինկոմիսարիատում  երկրորդ օրն ենք։ Զորահավաքը նորից մեկտեղել է հարյուրավոր մարդկանց՝ ճամպրուկներով, ճանապարհողներով և պատմություններով, սպասող իրենց հերթին, իրենց ավտոբուսին։ 

Սիրելիին ճանապարհեց. արցունքները սրբելուց հետո մոտենում ենք աղջկան, ծանոթանում ենք, ցույց ենք տալիս իրենց լուսանկարները, որ արել ենք կողքից, արդեն կարոտը կրկնապատկվում է, բայց ժպտում է։

Ռոզանն էր, ճանապարհում էր Հայկազին, նշանված են, ամիսներ առաջ նախանշել էին ամուսնության օրը՝ հոկտեմբերի 10, Սբ. Հովհաննես եկեղեցի։

«Խոստանում ենք հաջորդ անգամ լուսանկարել Ձեր հարսանիքը»,- ասում ենք մենք, ժպտում ենք բոլորս ու ստանում բանավոր պաշտոնական հրավեր: 

collage-1.jpg (2.15 MB) collage-2.jpg (2.13 MB)

Ռոզանն ու Հայկազը «չինգաչունգ» են խաղում

Լիահույս ու ժպիտներով բաժանվելուց հետո Ռոզայի հետ կանգնած Հայկազի քույրը հեռվից զվարթ ձայնով հիշեցնում է. «Չմոռանա՜ք, հոկտեմբերի 10, Սբ. Հովհաննես եկեղեցի»։

Մարիամ Թերզյան, Հայկ Մակիյան
Հետք Մեդիա Գործարանի ուսանողներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter