HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Անձնագրային բաժիններում հերթեր են

Երեկ թերթը կրկին ահազանգ է ստացել, որ անձնագրային բաժինների դիմաց հերթեր են' ընտրություններից առաջ գյուղերից բերված մարդկանց գրանցում են քաղաքի տարբեր շրջաններում, որպես վարձով բնակվողներ, որպեսզի նրանք բազմակի քվեարկություն կատարեն: Ասում էին, որ այդ նպատակով լրացուցիչ 200 հազար անձնագիր է պատվիրվել:

Դրա ապացույցն էլ այն է, որ չնայած պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ բնակչության թիվը կրճատվել է, բայց ընտրատեղամասերի թիվն ավելանում է: Իսկ դրանց թիվը կարող է ավելանալ, եթե ավելանում է ընտրողների թիվը: Մեկ ընտրատեղամասում կարող է ընդգրկվել առավելագույնը 2 հազար ընտրող: Ստացվում է, որ Հայաստանի բնակչության թիվը պակասում է, իսկ ընտրողների թիվը' ավելանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter