HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Սարգսյանը Էմիր Ալ Թանիին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած նոր պատերազմի և ներկա իրավիճակի մասին:

Կողմերը համակարծիք են եղել, որ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու էմիր Ալ Թանին անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter