HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Մարզահամալիրը լցնելու ՕԵԿ-ի հնարքը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, ինչպես երևում է, «շախի գցեց» իր կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությանը, որը որոշեց իր ծնունդը մի քանի ամիս շուտ նշել և «լցնել» համալիրը: ՀՀ-ում գործող «Ֆրանսիական» համալսարանի և «Եվրոպական կրթական տարածաշրջանային» ակադեմիայի շենքերն այդ օրը անմարդաբնակ էին, դափ-դատարկ: Բոլորս' դեպի մարզահամերգային: 5000 ուսանող, դրան էլ գումարած նրանց ծանոթ-բարեկամներ, և համալիրի դահլիճն ի՞նչ է, որ ՕԵԿ-ը չլցնի: «Հայացք»-ի հավաստի տեղեկություններով' մարտի 20-ին Մարզահամերգային համալիրում կազմակերպված կուսակցության ծննդյան տարեդարձին դահլիճը մի կերպ լեցուն տեսք է ստացել հենց վերոհիշյալ բուհերի ուսանողներին այստեղ քշելով:

Ըստ մեզ հասած տվյալների' նախօրոք որոշվել էր խորհրդանշական թվով' 15 հազար ՕԵԿ-ականներ հրավիրել միջոցառմանը: Արթուր Բաղդասարյանն էլ, երևի թե մոռացած լինելով 10 օր առաջ ՕԵԿ-ի համագումարում իր հայտարարությունը կուսակցությանն անդամագրված 150000-ի մասին, ձեռքի հետ մի 10 հազար էլ ավելացրեց: Դե 150 ասողը 160-նն ի՞նչ է, որ չասեր:

Ի դեպ, այս 160000 ՕԵԿ-ական բանակը նախորդ խորհրդարանական ընտրություններին «դաբրոյով» հավաքել էր 95324 ձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter