HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ. «Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով, որևէ օժանդակության անհրաժեշտություն չկա»

Վերջին օրերին զինված ուժերի կարիքների համար կատարվող նվիրաբերությունների առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով և որևէ օժանդակության անհրաժեշտություն չկա:

Շնորհակալություն հայտնելով հանգանակություններ կազմակերպող բոլոր անհատներին և կազմակերպություններին՝ նախարարությունը նշում է, որ եթե կլինեն քաղաքացիներ կամ կազմակերպություններ, որոնք նման ցանկություն կունենան, ապա օժանդակությունը պետք կազմակերպել համակարգված և հասցեական։

Հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է:

Հարցերի և այլ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանին (+374 98 122442) կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին։

Դեղորայք, առաջին օգնության պարագաներ և այլ ապրանքներ նվիրաբերելու համար ՊՆ-ն խնդրում ենք կապ հաստատել առողջապահության նախարարության հետ, թեժ գիծ՝ 8003:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter