HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

130 զոհ և 200 վիրավոր. ադրբեջանական զինուժի կորուստները մեկ օրվա ընթացքում

Մեկ օրվա ընթացքում ադրբեջանական կողմից զոհվել է 130 և վիրավորվել 200 զինծառայող։ Հայկական զինված ուժերը կողմից խոցվել են 29 տանկ և զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ, 1 «Սմերչ» տիպի համազարկային կրակի կայանք, 11 ԱԹՍ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ տվյալները որոշակիորեն կարող են փոփոխվել, քանի որ մարտերը շարունկվում են։ 

Այսօրվա ընթացքում համառ մարտերը շարունակվել են։ Հիմնական կիզակետը եղել է Արցախի հյուսիսային և հարավային հատվածները։

Արծրուն Հովհաննիսյանը քաղաքացիներին կրկին կոչ արեց չտարածել ադրբեջանական կողմի հրապարակած ապատեղեկատվությունները, իրենց հաջողությունները ցույց տվող կեղծ տեսանյութերը։ Ասաց՝ այսօր նման ապատեղեկատվության տարածումը, նախորդ օրերի համեմատ, աննախադեպ մեծ է եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter