HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել ահաբեկիչներին և գրոհայինններին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել ահաբեկիչներին և գրոհայիններին։

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում անօրինական զինված խմբավորումներ, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալու նպատակով:

Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն հանգեցնում են հակամարտության գոտում լարվածության առավել աճին, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին՝ գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտությանը օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»,- նշվում է ռուսական արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մնացականյանը խստորեն դատապարտել էր Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին:

Նա նաև իր մտահոգություն էր հայտնել Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ:

Լուսանկարը՝ РИА Новости / Екатерина Чеснокова

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter