HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». 20 հազարանոց քաղաքում 160 մարդ է հավատում քվեի ուժին. մարդիկ սպասում են ընտրակաշառքի

Իջևան քաղաքի Անկախության փողոցում տեղադրված է «Քվեն ուժ է» հասարակական շարժման կարմիր վրանը: Վրանում շարժման իջևանցի մասնակիցներ Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն էին, որոնք ասացին, որ իրենք ՀՅԴ անդամներ են, սակայն այս դեպքում հանդիսանամ են հասարակական շարժման ներկայացացիչներ:

Նրանք գրառում են շարժմանը միացողների անուն-ազգանանունները, վերջիններս ստորագրամ են, սակայն այդ մարդկանց անձնագրային տվյալները չեն հաշվառվում: Հասարակական շարժման կարմիր վրանը Իջևանում տեղադրված է մարտի 16-ից. անցած 8 օրվա ընթացքում շարժմանը միացել է շուրջ 160 իջևանցի:

Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն ասացին, որ շատերն են մոտենում և հայտարարում' ընտրությունների միջոցով Հայաստանում ոչինչ չի փոխվի, ոմանք էլ ասում են, թե սպասում են ընտրակաշառքի: Իջևանում շրջանառվող խոսակցաթյանների համաձայն' մայիսի 8-ի խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուր ձայնի համար ընտրակաշառքը լինելու է 10 հազար դրամ:

Մեկնաբանություններ (2)

hrair
Dra hamar el asum en 'pornik azg'
gayane
marmnavachar@ ir mamin@ vacharum e 40-50.000 dramov, isk HH qaxaqcin ir hogin vacharum e 10.ooo dramov` hastat imanalov, vor inqn u ir erexaner@ 4 tari amen or vcharelu en te marmnov, te hogov.... Sa iskakan azgayin voxbergutyun e, brnabarvac hoginri erkir... AHAVOR E...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter