HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիա Նիցայում՝ ընդդեմ Ադրբեջանի եւ ի համերաշխություն Արցախի ու Հայաստանի

Ֆրանսիայի Նիցա քաղաքի Արդարադատության պալատի դիմաց այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Հայաստանի եւ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի։ Այն կազմակերպել են Լազուրի ափի հայկական կազմակերպությունները։

«Այս նոր պատերազմը, որը Ադրբեջանը վարում է Թուրքիայի լիակատար աջակցությամբ, կործանարար ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի համար, եւ դա սարսափելի է, երբ գիտենք այս երկու պետությունների ցեղասպան բնույթը»,- ասված է նախաձեռնության՝ նախօրեին տարածած հաորդագրության մեջ։

Ցուցարարներին իրենց ներկայությամբ աջակցություն են ցուցաբերել քաղաքապետարանի ներկայացուցիչ Քրիստիան Էստրոնին եւ պատգամավոր Էրիկ Սիոտին։ 

Բողոքի խաղաղ ակցիան ուղեկցվել է հայկական երգերով։

Լուսանկարներրը տրամադրել է «Հետքի» ընթերցող Անելին Սաբադելը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter